Իտալական Alitalia ընկերությունը գործադուլի պատճառով ավելի քան 300 թռիչք է չեղարկել
Իտալական Alitalia ավիաընկերությունն աշխատակիցների՝ ներառյալ ուղեկցորդների և օդաչուների գործադուլի պատճառով ավելի քան 300 թռիչք է չեղարկել, գրում է Corriere della Sera պարբերականը:
«Իտալական մի քանի արհմիությունների կողմից հայտարարված ավիաոլորտի աշխատակիցների 24-ժամյա գործադուլի պատճառով, որը կիրականացվի մայիսի 21-ին, Alitalia ընկերությունը ստիպված է չեղարկել այդ օրը ծրագրված թռիչքների կեսը»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում:
Խոսքը ներքին, արտաքին թռիչքների մասին է: Չեղարկվել էր նաև լույս 21-ին նախատեսված մի քանի թռիչք:
Alitalia-ի աշխատակիցներից բացի գործադուլին կմասնակցեն նաև մի քանի ոչ մեծ իտալական ավիաընկերությունների աշխատակիցներ: Գործադուլի հիմնական պատճառներն աշխատանքային պայմաններն ու Alitalia-ի ապագայի վերաբերյալ անորոշությունն են: