Սաուդիան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտներում հրդեհ է բռնկվել
Նախնական տեղեկություններով, այրվող օբյեկտներից մեկը աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարանն է, որը պատկանում է պետական ARAMCO ընկերությանը:
Ըստ տեղական լրատվամիջոցների, հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրավիճակը: «Ռոյթերս»-ը նշում է, որ Աբքայքում գտնվող այս գործարանում է մշակվում Պարսից ծոցից արդյունահանվող արաբական նավթի մեծ մասը:
Կատարվածի համար պատասխանատվություն են ստանձնել Յեմենի ահաբեկչական խմբավորումները: Ալ-Ռիյադը պնդում է, որ այդ զինյալները գործում են Իրանի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ, Թեհրանը հերքում է այս մեղադրանքները: