Թուրինում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված շենքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Իտալիայի Թուրին քաղաքի Թագավորական ախոռի (Cavallerizza Reale) շենքում հրդեհ է բռնկվել, գրում է Rainews24-ը:
Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 8-ի սահմաններում և տարածվել պատմական շենքի կտուրի երկայնքով: Շենքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Հրդեհի վայրում 6 հրշեջ խումբ է աշխատել: Կրակն այժմ մարված է:
Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Պատճառները դեռևս անհայտ են: Ճարտարապետական համալիրն արդեն մի քանի տարի է՝ մշակութային կենտրոնի դեր է կատարում:
Le toit de la Cavallerizza Reale de Turin, patrimoine Unesco, est parti en flamme dans la nuit.https://t.co/jlQVgTQ9C0#unesco #torino #cavallerizzareale
— B. Italie by Sandrine Ferri (@sandrine_ferri) October 21, 2019
Incendio alla Cavallerizza reale di Torino. Il video delle operazioni di @emergenzavvf. @TgrRai #ioseguoTgr pic.twitter.com/O1RqyV5cd1
— Tgr Rai Piemonte (@TgrPiemonte) October 21, 2019