Եվրամիությունն ընդլայնել է Վենեսուելայի պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ԵՄ Խորհուրդն ընդլայնել է սահմանված պատժամիջոցների ցանկը Վենեսուելայի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում «Վենեսուելայում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը խախտող գործողություններում և կայացվող որոշումներում ունեցած դերակատարման համար»,- հաղորդում է РИА Новости-ն:
Նոր ցանկում ևս 11 պաշտոնյայի անուն է ներառվել, և սահմանափակումների ենթարկված անձանց թիվը հասել է 36-ի: «Պատժամիջոցները ենթադրում են արգելքներ գործուղումների նկատմամբ, ինչպես նաև՝ ակտիվների սառեցում են նախատեսում: Այս միջոցառումներն ուղղված են անհատների դեմ և ընդհանուր առմամբ ողջ բնակչությանը չեն վերաբերում: ԵՄ-ն շարունակում է աշխատել Վենեսուելայում խաղաղ և ժողովրդավարական կառավարում հաստատելու ուղղությամբ՝ վստահություն վայելող ընտրություններ անցկացնելու միջոցով»,-նշված է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: