Նիագարա ջրվեժը նույնպես կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունն ու հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը: Այն, ըստ դեսպանության ֆեյսբուքի էջի հրապարակման, կմեկնարկի ժամը 22-ին և կտևի 15 րոպե։
Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ: Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Դուբայի Բուրջ Խալիֆան, մի քանի վայրկյանով նույնպես լուսավորվել էր հայկական եռագույնով։
The post Նիագարա ջրվեժը նույնպես կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով appeared first on ԳԱԼԱ.