Կիևի մրցաշար. Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից
Կիևում ընթացող ըմբշամարտի ավանդական մրցաշարում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից՝ վնասվածքի պատճառով:
Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել էր կիսաեզրափակիչ գոտեմարտում:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, ևս չի շարունակի մասնակցությունը մրցաշարում՝ վնասվածքի պատճառով:
The post Կիևի մրցաշար. Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից appeared first on ԳԱԼԱ.