Կմնա տանը` հսկողության տակ. դատապարտված Սարկոզին բանտ չի ուղարկվի
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որին Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար, չի նստի բանտ. իրական ժամկետի մեկ տարին, որին նա դատապարտվել է, քաղաքական գործիչը կկարողանա անցկացնել տանը` էլեկտրոնային հսկողության ներքո:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով BFMTV հեռուստաալիքին:
Պայմանները որոշելու է ազատության և կալանքի հարցերով դատավորը, նշում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական:
Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար: Նա դարձել է հանրապետության առաջին նախկին ղեկավարը, որն իրական ազատազրկման ժամկետ է ստացել:

