Իսրայելի խորհրդարանն իր երկրի քաղաքացիներին արգելել է այցելել ԱՄՆ, Թուրքիա, Գերմանիա և ևս 7 երկիր
Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) սահմանադրական հանձնաժողովը երեքշաբթի հավանություն է տվել իսրայելցիների այցելությունների արգելքին ԱՄՆ, Թուրքիա, Գերմանիա, Բելգիա, Հունգարիա, Իտալիա, Կանադա, Մարոկկո, Պորտուգալիա և Շվեյցարիա՝ կապված կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Սահմանադրական հանձնաժողովը հավանություն է տվել Իտալիան, ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան, Հունգարիան, Մարոկկոն, Պորտուգալիան, Կանադան, Շվեյցարիան և Թուրքիան երկրների կարմիր ցուցակում ներառելուն: Այս ցանկում գտնվող երկրներ Իսրայելի քաղաքացիներին արգելված է մեկնել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելցիների համար վերոնշյալ ցուցակից երկրներ այցելությունները հնարավոր են միայն բացառիկ դեպքերում՝ համապատասխան հանձնաժողովի թույլտվություն ստանալուց հետո։