Միրզոյանն ու Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը, հաղորդում է ԱԳՆ-ն:
Միրզոյանն ու Պեկրեսն անդրադարձել են նաև երկու երկրների հարաբերություններին` կարևորելով մի շարք այլ ոլորտներում համագործակցության առավել զարգացումը։