Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավելի աշխատողներ իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից. կան ստորաբաժանումներ, որտեղ աշխատող չունենք. Քրիստիննե Գրիգորյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ՝ ամսի 23-ի դրությամբ 20-ից ավելի աշխատողներ իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Այս օրերին ունենք իրավիճակ, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք», - ասաց պաշտպանը։
Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու։
«Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել, ես հարգանքով եմ մոտենում», - ասաց Գրիգորյանը: