Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ամոթ չէ՞, ո՞նց կարելի է այս ամենը հանդուրժել, մշակութային ողբերգություն է. Մհեր Արմենիան՝ կոչումները չեղարկելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան)

– Մհե՛ր, 2017 թվականին ստացել եք վաստակավոր արտիստի կոչում, որպես վաստակավոր արտիստ՝ ինչպե՞ս եք վերաբերվում ԿԳՄՍ նախարարության որոշմանը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի, նկարչի պատվավոր կոչումները:

– Ճիշտն ասած, ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև այդ կոչումները տալիս են մարդկանց, որոնք իրենց վաստակն ունեն մշակույթի ու արվեստի ոլորտում, ու տալիս է պետության ղեկավարը: Դա տարիներ շարունակ եղել է բոլոր ղեկավարների կողմից: Իրենց իրավունքն է, ինչ կարող եմ ասել, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանությունները միտումնավոր վերացնում են հայ մշակույթն ու արվեստը իր ամբողջ բովանդակությամբ, որովհետև ժողովրդական ու վաստակավոր արտիստները ոչ միայն էստրադային երգիչներ են, այլ նաև դերասաններ, արվեստի ու մշակույթի գործիչներ, մեր լեգենդներն են: 

Այսպիսի որոշումներով միայն ու միայն հարվածում են հայ մշակույթին, հայ արվեստին, ինչն ապացուցում է, որ այս իշխանությունները բացարձակ հետաքրքրված չեն հայ մշակույթի ու արվեստի զարգացմամբ: Կգա մի օր, որ իշխանափոխություն կլինի, վերջիվերջո, իշխանությունը հավերժ չէ, կգա ուրիշ ղեկավարություն, ու դա նորից վավեր կհամարի:  Սա ի՞նչ թատրոն է, էս երկրում էլ խնդիրներ չկա՞ն, որ հիմա վաստակավոր և ժողովրդական արտիստների կոչումներին են հասել:

– Կարծում եք, որ արվեստի զարգացման հիմքում այդ կոչումնե՞րն են, ու եթե դրանք չլինեն, արվեստը տուժելո՞ւ է:

– Չէ՛, դա ուղղակի արվեստի ու մշակույթի գործիչներին սատարելու, ոգևորելու, գնահատելու միջոց է: Դա գնահատական է, որին մարդն արժանանում է իր արածով, դա ուղղակի ոգևորող կոչում է, որը պետության կողմից տրվում է արվեստագետին: 

Այնպես չէ, որ առանց այդ կոչման մշակույթի գործիչը չի աշխատելու: Սա կարևոր պրոցես էր, որը եղել է տարիներ շարունակ, ոչ մեկին դա չի խանգարել: Պետությունն այսօր այնքան խնդիրներ ունի, որ զբաղվել այդ կոչումների վերացմամբ կամ արժեզրկմամբ՝ ուղղակի խայտառակություն է: Այսօրվա իշխանությունները հետաքրքրված են միայն ոչնչացնելով, արժեզրկելով ու եղածը կործանելով: Ամոթ չէ՞ սա, ո՞նց կարելի է այս ամենը հանդուրժել, սա ուղղակի խայտառակություն է: 

Ուղղակի ապշած եմ, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. առանց այն էլ մշակույթն ու արվեստը զրոյացրել են, համերգներ չկան, միջոցառումներ չկան, պետական որևէ տոն չի նշվում, այդքանից հետո մի հատ էլ սա: Ի՛նչ ասեմ՝ ամոթ է ու խայտառակություն սա:

– Մհե՛ր, հնարավո՞ր է, որ մշակույթի գործիչներով որոշեք ընդվզել այս որոշման դեմ:

– Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, կարող եմ միայն ասել, որ տեղի ունեցողն ուղղակի խայտառակություն է, ու ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ հայկական մշակույթը, ո՛չ հայ արվեստը, ո՛չ հայոց լեզուն, պատմությունը, եկեղեցին:

– Իսկ ի՞նչն է հետաքրքրում:

– Իրենք կիմանան. ավելի ոչ քրիստոնեական արժեքներ բերել առաջ, սեռական դաստիարակություն, երկրում անդաստիարակություն քարոզելը, իրենց առաքելությունը դա է, կարծում եմ:

– Դուք ասում եք, որ վաստակավոր արտիստի կոչումը տալիս են մարդկանց, որոնք իրենց աշխատանքով արժանի են դրան, բայց նույն ձեր համայնքից շատերն ասում են, որ դա օբյեկտիվ գնահատականի արդյունք չէ, խտրական մոտեցման հետևանք է: Տեսակետներ էլ կան, որ նման կոչումներով տվյալ անձինք դառնում են օրվա իշխանության կամակատարները: Ձեր մեկնաբանությունը խնդրեմ:

– Ամեն մարդ իր վաստակը ձեռք է բերում իր աշխատանքով: Հանրության, ժողովրդի սերը իր արտիստների հանդեպ չի մոռացվում: Կգնան այս իշխանությունները, կգան այնպիսիք, որոնք կգնահատեն իրենց երկրում վաստակ ունեցող անձանց՝ տարբեր ոլորտներում՝ ընդ որում: Ինչո՞ւ չի կարող մշակույթի գործիչը, որն իր գործն է անում, խրախուսվել, գնահատվել պետության կողմից: Սա ուղղակի մշակութային ողբերգություն է:

– Իսկ համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ կոչում ստանալով անձը դառնում է օրվա իշխանության կամակատարը:

– Ո՛չ, ո՛չ, համաձայն չեմ:

– Մհե՛ր, օրինակ՝ ձեզ ի՞նչ է տվել վաստակավոր արտիստի կոչումը, ու ի՞նչ կփոխվի ձեր կյանքում, եթե այս նախագիծն օրենքի ուժ ստանա:

– Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվի, ես կարող եմ ասել, որ այդ կոչումը յուրաքանչյուր արտիստի համար կարևոր գնահատական է պետության կողմից՝ անկախ օրվա ղեկավարության ով լինելուց: Այսօրվա իշխանությունները ևս տվել են ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի կոչումներ, հիմա իրենք իրենց հակասում են, չեմ հասկանում՝ ինչ է իրենց հետ տեղի ունենում, իրենք լրիվ արդեն ոնց որ շեղվել են ճիշտ պետություն ղեկավարելու ուղուց:

– Քանի որ դուք նաև քաղաքականության մեջ եք հայտ ներկայացրել, հացադուլ էիք անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում ու ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

– Հենց սկզբում ասել էի, որ այս շարժումը ենթարկվելու է ֆիասկոյի, ինչին ականատես եղանք: Իշխանությունները շարունակելու են կործանման այս պրոցեսը՝ Հայաստանը ղեկավարելով, իսկ դա մեր հասարակության մեծ մասի ընտրությունն է: Ոնց ընտրել են՝ այնպես էլ թող վայելեն իրենց ընտրածի գործողությունները: Այսօրվա ընդդիմությունը ոչ մի հաջողություն չի ունենալու, ու Նիկոլ Փաշինյանը ղեկավարելու է երկիրը իրեն հատկացված ամբողջ ժամկետում: Այլ բան չի կատարվելու, ցավոք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ամոթ չէ՞, ո՞նց կարելի է այս ամենը հանդուրժել, մշակութային ողբերգություն է. Մհեր Արմենիան՝ կոչումները չեղարկելու մասին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России