Добавить новость


Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 42 հազարը

Հրաշքներ դեռ պատահում են, բայց գնալով ավելի հազվադեպ

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտում դեռ պատահում են հրաշքներ:


Երեկ Անթաքիայում (հայերեն հին անունն է Անտիոք) փրկել են մի 13-ամյա տղայի՝ Մուստաֆային, ով ավելի քան 228 ժամ է մնացել ավերակների տակ: Նրան անմիջապես փոխադրել են հիվանդանոց: Մի 74-ամյա կնոջ էլ, Ջեմիլե անունով, փրկել են Քահրամանմարաշում:


Բայց, իհարկե, ժամ առ ժամ նվազում ու, երևի, զրոյին է մոտենում փլատակներից մարդկանց ողջ դուրս հանելու հնարավորությունը: Այն տեսականորեն դեռ կա, սակայն այսօր՝ երկրաշարժի 10-րդ օրը, հրատապ են ուրիշ խնդիրներ: Պետք է օգնություն հասցնել ստորգետնյա ցնցումների 2 սարսափելի րոպեների ընթացքում ամեն ինչ կորցրած վերապրածներին, մաքրել ավերակները, քանդել անդառնալիորեն վնասված վտանգավոր շենքերը, հնարավորինս արագ հողին հանձնել զոհվածներին և այդպես կանխել վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը, որի հավանականությունն, ըստ բժիշկների, շատ բարձ է նույնիսկ ցուրտ եղանակի պայմաններում:


Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը փետրվարի 16-ի երեկոյան դրությամբ գերազանցել է 42 հազարը:

 


Միայն Թուրքիայում, ըստ Արտակարգ իրավիճակների պետական վարչության հաղորդագրության, զոհվել է առնվազն 36 հազար 187 մարդ: Թիվը, վստահ կավելանա, որովհետև ավերակների մաքրումը դեռ շատ երկար կտևի:


Հարյուրավոր ատոմային ռումբերի էներգիա, կամ 30 կվադրիլիոն ջոուլ

Ինչի՞ հետ կարելի է համեմատել այդ մղձավանջային ցնցումը: Երեքշաբթի օրը նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե այս երկրաշարժը ցնցել է հսկայական այնպիսի հատված, որը գերազանցում է ներկայիս մի քանի միջին չափի երկրների միացյալ տարածքը:




«Ի տարբերություն այլ երկրաշարժերի, ցնցումները տեղի են ունեցել մակերևույթին ավելի մոտ՝ յոթ կիլոմետր խորության վրա, և դա տեղի է ունեցել հենց Քահրամանմարաշի տակ, ինչը մեծացրել է աղետի ծավալը: Լիցքաթափված էներգիան հավասարազոր էր հարյուրավոր ատոմային ռումբերի միացյալ հզորության», - ասել է Էրդողանը փետրվարի 14-ին:


Իսկ այսօր Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ռիսկերի գնահատման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը մեկ ուրիշ թվով է համեմատություն արել:


Նա ասել է, որ 7.7, ապա 7.6 մագնիտուդով երկու առավել հզոր ցնցումները տևել են մոտ երկու րոպե, մակերեսը 7 մետր 30 սանտիմետրով տեղաշարժվել է և լիցքաթափված էներգիան կազմել է 30 կվադրիլիոն ջոուլ: Նշենք, որ մեկ կվադրիլիոնը հավասար է հազար տրիլիոնի: Երևի ֆիզիկոսները կգնահատեն ցնցումների աստիճանը, շարքային մարդիկ պարզապես կընդունեն, որ այն հիրավի աղետալի էր:


Անբարեխիղճ շինարարը փորձել է ծովով փախչել

Եվ, այնուամենայնիվ, արդո՞ք այսչափ ծանր կլինեին հետևանքները, եթե մարդիկ կառուցեին ամուր շենքեր:


Արևմուտքի և Ճապոնիայի մասնագետները պնդում են, որ այսօրվա տեխնոլոգիաներով կարելի է կառուցել գերամուր շենքեր նույնիսկ սեյսմիկ գոտիներում:


Դա գիտեն նաև Թուրքիայում, որտեղ իրավապահներն արդեն 221 գործ են հարուցել կապալառուների նկատմամբ:


Այսօրվա դրությամբ կալանքի տակ է 30 մարդ, 150-ը ձերբակալվել են և ստորագրությամբ ժամանակավոր ազատության մեջ են:

 


Ադանայում 5 կապալառու է ձերբակալվել: Քահրամանմարաշում տներ կառուցած մի ընկերության ղեկավարի էլ ձերբակալել են Մարմարիսի մոտ՝ ծովում, նավակով փախուստի դիմելու պահին:


Ստամբուլում պարզել են, որ 60 կասկածյալներից 5-ն արդեն արտերկրում են, իսկ 10-ը մահացել են:


Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա

Ինչպես հայտնի է, Թուրքիա նախօրեին այցելած Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի նաև Սիրիա: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Նախարարը պետք է զորակցություն հայտնի բարեկամ երկրին, որտեղ երկրաշարժից նաև տեղացի հայերն են տուժել:


Սիրիայում, ըստ պաշտոնական Դամասկոսի և ՄԱԿ-ի տվյալների, երկրաշարժից զոհվել է ավելի քան 5 հազար 800 բնակիչ: Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկել է, Սիրիային: Բնականաբար, օգնում են նաև հարևան արաբական երկրները: Մի խմբաքանական ուղարկել է Արաբական Միացյալ Էմիրությունները:


«Մենք ոչ միայն օգնություն ենք հասցրել, մենք նաև փրկարարական աշխատանք ենք կատարում, փորձում ենք ավերակներից դուրս հանել մարդկանց, գուցե դեռ կան փլատակներում», - ասել է Սիրիա գործուղված Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի լեյտենանտ Համադ Ալ Քաաբը:


Սիրիային օգնում է նաև ՄԱԿ-ը

 


Սիրիայում վիճակն էլ ավելի ծանր է, քան Թուրքիայում, քանի որ այդ երկրում 13 տարի քաղաքացիական պատերազմ է:

 


Ենթակառուցվածքները քայքայված էին դեռ փետրվարի 6-ից առաջ: Պետական հաստատությունների աշխատանքն էլ վաղուց է խաթարված:


Սիրիան ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում է: ՄԱԿ-ն արդեն տրամադրել է 50 միլիոն դոլար և միջազգային համայնքին կոչ է անում ևս 397 միլիոն հավաքել առաջիկա երեք ամիսներին Սիրիայում նվազագույն կարիքները հոգալու համար:


«Սա վերջին ժամանակաշրջանի վատթարագույն աղետն է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:




 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России