Մեքսիկայի ոստիկանությունը հայտնաբերել է 45 պարկ, որոնցում եղել են անհայտ կորած աշխատակիցների մարմնի մասերը. CNN
Մեքսիկայի ոստիկանությունը հայտնաբերել է 45 պարկ, որոնցում եղել են զանգերի կենտրոնի` անհայտ կորած աշխատակիցների մարմնի մասերը։ Այս մասին գրել է CNN-ը։
Մեքսիկայի Խալիսկո նահանգի դատախազությունը հայտնել է, որ 45 պարկ, որոնցում մարդկային մնացորդներ են եղել, համապատասխանում են հեռախոսային կենտրոնի յոթ անհետ կորած երիտասարդ աշխատակիցների ֆիզիկական տվյալներին։ Դրանք հայտնաբերվել են Գվադալախարա արվարձանի ձորում:
Զանգերի կենտրոնի յոթ աշխատակիցներն անհետ կորած են հայտարարվել մայիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Մեքսիկայի արևմտյան Գվադալախարայի տարածքում:
Խալիսկոյի դատախազ Լուիս Խոակին Մենդես Ռուիզն ասել է, որ իրենք գտել են մարդկային մնացորդները պարկերի մեջ, որոնք նետված են եղել ձոր:
Դատաբժշկական փորձագետները դեռ պետք է պարզեն զոհերի թիվն ու նրանց ինքնությունը։