Եվրոպական խաղեր. Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին պայքարը
Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին պայքարը Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) քառորդ եզրափակչում 0-5 հաշվով պարտվեց բրիտանացի Ջասթին Օրիեին:
Գյումրեցի բռնցքամարտիկը Եվրոպական խաղերում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5-0 հաշվով հաղթել էր սերբ Վլադան Բաբիչին, 1/8 եզրափակիչում նույն հաշվով ուժեղ էր գտնվել չեխ Մարտին Պինցից:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում պարտվել էին նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ): Հայաստանի մյուս բռնցքամարտիկները պայքարից դուրս էին մնացել 1/16 և 1/8 եզրափակիչներում:
The post Եվրոպական խաղեր. Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին պայքարը appeared first on ԳԱԼԱ.