Warner Bros Discovery-ն նախազգուշացրել է, որ հոլիվուդյան սցենարիստների և դերասանների 3-ամսյա գործադուլը կարող է կրճատել ընկերության տարեկան եկամուտը 300-500 միլիոն դոլարով
Ամերիկյան Warner Bros Discovery ընկերությունը նախազգուշացրել է Միացյալ Նահանգների կարգավորիչներին ու ներդրողներին, որ հոլիվուդյան սցենարիստների և դերասանների եռամսյա գործադուլը կարող է կրճատել ընկերության տարեկան եկամուտը 300-500 միլիոն դոլարով:
Warner Bros Discovery-ի ընդհանուր եկամուտն ընթացիկ տարվա վերջում կարող է լինել ոչ թե 11 միլիարդ դոլար, ինչպես նախկինում ակնկալվում էր, այլ 10․5 մլրդ դոլար։
Մայիսին առաջին գործադուլը հայտարարել էր ԱՄՆ Սցենարիստների գիլդիան։ Հիմնական պահանջներն էին վճարումների ավելացումն ու մարդկանց՝ նեյրոնային ցանցերով փոխարինելու արգելքը, ինչպիսին ChatGPT-ն է: