ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը չի հասնի իր նպատակներին Գազայում
Իսրայելը չի հասնի իր նպատակներին Գազայի հատվածում, իսկ իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն ՀԱՄԱՍ-ի պայմաններով, հինգշաբթի օրը հայտարարել է պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյան։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը կշարունակի դիմադրել Գազայի հատվածում, իսկ պաղեստինյան ժողովուրդը «ռազմավարական մարտ է մղելու թշնամու դեմ»։
«Թշնամու բոլոր ծրագրերը ձախողվելու են, նա չի հասնի իր նպատակներին և չի վերադարձնի իր պատանդներին, բացառությամբ այն գնի, որը պարտադրում է դիմադրությունը», — ասել է Իսմայիլ Հանիյան։
The post ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը չի հասնի իր նպատակներին Գազայում appeared first on ԳԱԼԱ.