Արտակարգ դեպք Երևանում. մեղադրյալը, լսելով իր վերաբերյալ դատավորի կայացրած որոշումը, դատարանից դիմել է փախուստի
Նոյեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից փախուստի է դիմել քրեկան գործով մեղադրյալ, Երևանի բնակիչ 38-ամյա Գևորգ Սուքիասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա դատարան էր եկել խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու համար, և դատավորի կողմից վճիռը հրապարակելուց հետո, Սուքիասյանը դատարանի դահլիճից դուրս է եկել և դիմել փախուստի:
Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողի տեղեկույթուններով` նա մեղադրվում է ՀՀ Քր օր.-ի 235 հոդվածի, 255 հոդվածի և 335 հոդվածի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Արտակարգ դեպք Երևանում. մեղադրյալը, լսելով իր վերաբերյալ դատավորի կայացրած որոշումը, դատարանից դիմել է փախուստի appeared first on ԳԱԼԱ.

