Մաշտոցի պողոտայից Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը 8 ժամով կդադարեցվի. Քաղաքապետարան
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
The post Մաշտոցի պողոտայից Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը 8 ժամով կդադարեցվի. Քաղաքապետարան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

