Իրանն ընդդեմ Իսրայելի հայց կներկայացնի Միջազգային քրեական դատարան. Իրանի ԱԳՆ
Իրանը նախատեսում է ընդդեմ Իսրայելի հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Fars գործակալությանը, այս մասին հայտարարել Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանաանին։
«Բազմաթիվ իրավաբանների և միջազգային փորձագետների կարծիքով՝ իսրայելական ռեժիմը ռազմական հանցագործություններ է իրագործել, այդ թվում՝ մի շարք ռազմական հանցագործություններ Գազայում: Կան բավարար ապացույցներ: Իսլամական համագործակցության կազմակերպությանն ուղղված իր առաջարկի շրջանակներում Իրանը կոչ է արել ստեղծել հանձնաժողով, որը կկազմի այս փաստաթղթերը միջազգային դատարաններին, այդ թվում նաև այս դատարանին ներկայացնելու համար։ Մենք հուսով ենք, որ Միջազգային քրեական դատարանն իր առաքելության շրջանակներում կապացուցի, որ գործում է անաչառ ու արդարացի, և միջոցներ կձեռնարկի ռազմական հանցագործների նկատմամբ դատավարություններ իրականացնելու համար», - ասել է Կանաանին։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջերս Ժնև կատարած իր այցի ժամանակ բարձրացրել է այդ հարցը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ինչպես նաև ընդգծել, որ Իրանն ուշադիր հետևելու է այդ հարցին: