Գողը կողոպուտի վայրում քնել է. տանտիրուհին ուժեղ խռմփոց է լսել ու ոստիկանություն կանչել
Չինաստանում հանցագործը կողոպուտի ժամանակ քնել է ու ձերբակալվել ոստիկանության կողմից,-գրում է Asia One-ը։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, երբ կողոպտիչը մուտք է գործել տուն, լսել է մարդկանց խոսակցությունն ու վախեցել։ Այդ պատճառով գողը որոշել է սպասել մեկ այլ սենյակում, մինչև ընտանիքը գնա քնելու, ինչից հետո դուրս կբերի բոլոր թանկարժեք իրերը։ Սակայն չինացուն չի հաջողվել իրականացնել իր ծրագրերը… նա քնել է։
Տանտիրուհին ուժեղ խռմփոց է լսել ու պարզել, որ ներսում անծանոթ մարդ կա։ Կինը տեսել է հատակին քնած անծանոթ տղամարդուն և ոստիկանություն կանչել: Իրավապահները ժամանել են դեքպի վայր ու ձերբակալել հանցագործին։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը նախկինում էլ օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել:
The post Գողը կողոպուտի վայրում քնել է. տանտիրուհին ուժեղ խռմփոց է լսել ու ոստիկանություն կանչել appeared first on ԳԱԼԱ.

