Мы в Telegram
Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս:  Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները:  Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]

The post Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո:

Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս:  Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները:  Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,  Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը և Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը, որն ամբողջովին համահունչ է նախարարության տեսլականին: Նրա խոսքով՝ թանգարանները պետք է բեռնաթափվեն վարչական աշխատանքներից և առավելագույնս ուշադրության կենտրոնում պահեն կրթական ծրագրերը: Նախարարի տեղակալի նշմամբ՝  2024 թվականին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են հայաստանյան 118 թանգարաններ, որոնք բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն:

Ներկայացնելով թանգարանային ոլորտում իրականացրած ծրագրերը՝ նախարարի տեղակալն անդրադարձել է 2023 թվականին թանգարաններում իրականացված աշխատանքներին՝ նշելով արդյունքային ցուցանիշներ. «Նախորդ տարի թանգարաններ այցելել է 1.228.155 այցելելու, ինչը բավականին լավ արդյունք է. իհարկե, պետք է ձգտենք ավելիին: Թանգարանային ֆոնդը կազմել է 1.996.934 ցուցանմուշ: Կազմակերպվել են 270 ժամանակավոր ցուցահանդեսներ, 2736 գիտակրթական ծրագրեր, 699 թանգարանային միջոցառումներ: Դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել 229.889 աշակերտ»:

2024 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշներ

Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում թանգարանների այցելուների թիվը 161.725 է, թանգարանների ֆոնդը կազմում է 1.997.920 ցուցանմուշ, իրականացվել են 52 ժամանակավոր ցուցահանդես, 411 գիտակրթական ծրագրեր, 70 թանգարանային միջոցառումներ:

Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցության համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը 2024 թ. համար առանձնացրել է երկու կարևոր ցուցադրության իրականացում. Ռուսական արվեստի թանգարանը Տրետյակովյան պատկերասրահում հունիսին կբացի ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին: Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որտեղ կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․):

Մշակութային ժառանգության ոլորտի կառավարման համակարգի արդիականացում

«2024 թվականին ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը բավականին սպասված էր ոլորտի ներկայացուցիչների կողմից:  Այս տարի ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որը միտված է իրականացնելու թանգարանների վարչական գործառույթները, ինչպես նաև թանգարանների հանրահռչակման ծրագրերը:

«Այս տարի իրականացրել ենք  նաև օպտիմալացման ծրագրեր. «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը» և «Հրազդանի երկրագիտական թանգարանը» միացել են «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ որպես մասնաճյուղեր: Ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային տնտեսության համակարգը: Թանգարաններում ներդրվել է տոմսային նոր սակագների փաթեթ, մինչև 12 տարեկան երեխաների համար սահմանվել է անվճար մուտք»,- ասել է նախարարի տեղակալը:

Կապիտալ, գույքային հագեցվածություն

Ալֆրեդ Քոչարյանը խոսել է նաև 2024 թվականի թանգարանների կապիտալ, գույքային հագեցվածության մասին: Մասնավորապես՝ գույքային համալրում է տեղի ունեցել  ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգի բոլոր թանգարաններում (բոլոր թանգարաններին տրամադրվել է համակարգիչներ): Վերականգնվել է 2009 թվականից դադարեցված ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման ծրագիրը: Հագեցվել է մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը. պետական աջակցությամբ այն համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով:  Կապիտալ վերանորոգվել են Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահները,   վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել է Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման շինարարական աշխատանքները,  վերազինվել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի կաթսայատունը,  արդիականացվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի շենքի օդափոխության համակարգը: Նորոգվել են Ե․ Չարենցի տուն-թանգարանի շենքի ջեռուցման համակարգը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի շենքի սանհանգույցները, վերանորոգվել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի շենքի նախամուտքը և սրահները,  փոխարինվել են Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) շենքի մուտքի դուռն ու պատուհանները: Ցանկապատվել և բարեկարգվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Զաքար Խաչատրյան և Արտաշես Հովսեփյան տուն-թանգարան» մասնաճյուղի շենքի տարածքը, ձեռք է բերվել կահույք Երվանդ Քոչարի թանգարանի համար, պրոյեկտորներ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համար, տեսահսկման համակարգ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» համար:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել թանգարանների բոլոր  աշխատակիցներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ անձնական կյանքում և մասնագիտական գործունեության մեջ:

Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի նշմամբ՝ այս տարի լրանում է հայ մեծանուն նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:  Թանգարանը նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք հընթացս իրականացվում են:

Տնօրենի խոսքով՝ Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառման շրջանակում թանգարանը ներկայանալու է Երվանդ Քոչարի 30-ական թվականների արվեստում շատ յուրահատուկ տեղ զբաղեցնող մի շարքով, որը հեղինակը անվանել է «Մարդ-քաղաք»: Ըստ Երվանդ Քոչարի՝ «Մարդ-քաղաքի» հերոսն ապագայի մարդն է, արդեն հավանաբար մերօրյա մարդը, որը ծնվել է երկնաքերերի  տարածքներում, և որի հետ խախտված է բնության ներդաշնակ կապը: 

Կարինե Քոչարի տեղեկացմամբ՝ ցուցադրելու են արտ օբյեկտ՝ մոտ 2,5 մետր բարձրությամբ, յուրահատուկ տեխնոլոգիաներով. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր այցելու կունենա իր անհատական փոխազդեցությունն այդ օբյեկտի հետ, որը ներշնչված է Քոչարի շարքից: Ներկայացվելու է նաև «Մելանխոլիա» արձանին նվիրված տեսաֆիլմ, որը հետաքրքիր բացահայտումներ կանի և՛ արձանի, և՛ Քոչարի արվեստի մասին: Միջոցառումներն ուղղված են տպավորիչ զգացողություններ առաջացնելուն, ինչն այցելուներին կստիպի տարվա ընթացքում հետևել թանգարանի գործունեությանն ու հնարավորության դեպքում գալ թանգարան»:

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարանի համար էլ այս տարին հոբելյանական է:  Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը հիշեցրեց՝ հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են Փարաջանովի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին: «Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: Մենք պատիվ ունեցանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում ապրիլի սկզբին բացել լուսանկարչական ցուցահանդես. ներկայացված էր նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որը ցուցադրեց «Նռան գույնը»: Փարաջանովի երկրպագուները հնարավորություն ունեցան դիտելու ֆիլմից բաց թողնված կադրերը»,- ասել է թանգարանի տնօրենը:

Անահիտ Միքայելյանի տեղեկացմամբ՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանը ռեժիսորի 100-ամյա տարեդարձը շարունակում է տոնել հետաքրքիր միջոցառումներով: Առաջիկայում նախատեսվում են նոր ցուցադրություններ, համերգային ծրագիր: Թանգարանն աշնանը Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսում է կազմակերպել ցուցահանդես՝ կազմված Սերգեյ Փարաջանովի այն ստեղծագործություններից, որոնք մասնավոր հավաքածուներում են:

«Նախատեսվում է մեծ գիտաժողով՝ նվիրված մեծանուն արվեստագետի ֆիլմարվեստին և գործունեությանը: Նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Իգիթյանի անվան կենտրոնի հետ համատեղ համերգ-ներկայացում, բալետային ներկայացում՝ նվիրված ռեժիսորին»,-ընդգծել է Անահիտ Միքայելյանը: Խոսելով «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառումների մասին՝ նա տեղեկացրել է, որ համագործակցելու են «Նորաձևության և դիզային պալատի» հետ, ներկայացնելու են յուրահատուկ ցուցադրություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ թանգարանային ոլորտում ունեցած երկարամյա գործունեության համար նշանակալի ավանդ ունեցող թանգարանային ոլորտի նվիրյալները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով, պատվոգրով և շնորհակալագրով:

The post Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Торговые настольные электронные весы CAS PR-15P



Мир

Джомба, суттуг шай, кучу и другими видами чая в регионах России могут насладиться российские туристы






Новости 24 часа

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков



Game News

I tried to recreate Marvel's Iron Man in this movie studio sim, and my version was so bad my own father stormed out of the theater



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки



News Every Day

Discover Tintex: A Hub for Premium Car Care and Customization



Авто

Трасса М-12 Восток будет продлена до Тюмени в 2025 году



Москва

ЕСГ на максимуме. Газпром обновил июньский рекорд поставок газа российским потребителям



Андрей Макаревич

Сорвавший концерт Макаревича активист служит с позывным «Макаревич»



Москва

В Пулково задерживаются шесть рейсов



Мария Шарапова

Превзойдет саму Шарапову? юная Мирра Андреева наступает на пятки звездам тенниса



Москва

Яндекс, А.С. Пушкин, Святой Ленин ведут следствие. Настоящая сенсация! 225 лет А.С. Пушкину.



#123ru.net

Солнечные дети на сцене Кремля



Симферополь

Литературно-краеведческая программа «Не может быть Родина малой, с такою великой душой!»



Москва

В Москве прошла Премия-практикум «Харизма Года»



Москва

Мэр Москвы Собянин договорился о сотрудничестве с главой Башкирии Хабировым



Москва

В Подмосковье сотрудники Росгвардии спасли пожилого мужчину, который оказался один дома и плохо себя почувствовал



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков

Топовые блогеры и популярные диджеи выступят в рамках фестиваля «Лето в Москве. Мода и красота»

К 17 июля построят объезд Твери и трасса Москва – Петербург станет непрерывной: сколько стоит проезд


Москва

Два человека пострадали в ДТП с автозаком в Москве






Rss.plus

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков

Яндекс, А.С. Пушкин, Святой Ленин ведут следствие. Настоящая сенсация! 225 лет А.С. Пушкину.

В Подмосковье сотрудники Росгвардии спасли пожилого мужчину, который оказался один дома и плохо себя почувствовал

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

Moscow.media
Москва

Мэр Москвы Собянин договорился о сотрудничестве с главой Башкирии Хабировым



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ани Лорак

«Я не понимала, что нравилась многим мальчикам». Ани Лорак вспомнила свой школьный выпускной в шоу «УТРО. ТНТ»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Швейцарии завершился чемпионат Европы по спортивной и фитнес-аэробике

Медийный баскетбол, киберспорт и турнир ММА: Константин Пухов рассказал о мероприятиях Международного центра бокса (Наташа)

Поражения Шубенкова и Савлукова, осечка Кнороз и двойной триумф Макаренко: чем запомнился «Мемориал Знаменских»


Новак Джокович

Джокович — о травме: На данный момент, вроде все нормально, но я не знаю, что будет утром



Новости Крыма на Sevpoisk.ru


Бизнес

Генеральный директор КА «Главный Советник» принял участие в Бизнес-диалоге «Россия – Венесуэла»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России