Ռուսաստանը 1 օրում 459 անգամ հարվածել է Զապորոժիեի մարզին
Նախորդ 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզին մոտ 460 հարված են հասցրել, մի կին վիրավորվել է։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, մայիսի 19-ին հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
«Օրվա ընթացքում զավթիչները 459 անգամ հարվածել են Զապորոժիեի մարզին, թշնամու կրակոցների տակ է հայտնվել 7 բնակավայր», - նշել է նա:
Ֆյոդորովը պարզաբանել է, որ հակառակորդի՝ տարբեր մոդիֆիկացիաների 243 անօդաչու թռչող սարք հարձակվել են Գուլյայպոլի, Լևադնոյեի, Ռաբոտինոյի, Մալայա Տոկմաչկայի, Մալինովկայի և Նովոանդրեևկայի վրա։
Բացի այդ, Մալայա Տոկմաչկան և Ռաբոտինոն ենթարկվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 13 գնդակոծության, Գուլայապոլեն, Մալայա Տոկմաչկան, Նովոանդրեևկան, Ռաբոտինոն, Լևադնոյեն, Մալինովկան և Ստեպնոգորսկը՝ 203 հրետանային գնդակոծության։