Էրդողան․ «Ընդդիմության սադրանքներին չենք տրվի»
«Թուրքիայի իշխանությունները չեն տրվի ընդդիմության սադրանքներին», - այսօր Անկարայում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա այս հայտարարությունը հնչել է թուրքական ընդդիմության վեց օր անընդմեջ շարունակվող ցույցերի ֆոնին։ Դրանց մասնակիցները պահանջում են ազատ արձակել նախորդ շաբաթ կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ...