Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ադրբեջանը կիրառում է ուժի սպառնալիք, որպեսզի վախի մեջ պահի հայ հասարակությանն ու ճնշի որոշում կայացնողներին. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– «Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են այդ երկրի Սահմանադրությունում, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկեղծ պահվածք չի ցուցաբերել, զինված դիմակայության վտանգը մշտապես առկա է լինելու». «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը, հավելելով, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «փոքր քայլեր» կարվեն: Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ է Ալիևը նման հայտարարություններ անում:

– Ընդհանրապես, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված Ադրբեջանի հայտարարությունները առնվազն երկու հիմնական նպատակ ու թիրախ են ունենում: Մեկը ներքին, մյուսն արտաքին լսարանն է, կոնկրետ հայտարարությունը երկու ուղղության համար է արված: 

Ներքինը առ այն, որ Հայաստանի հետ հարաբերությունները երկար ժամանակ չեն կարգավորվելու՝ հատկապես տնտեսական ինտեգրման համատեքստում, որը, ըստ Ալիևի, ավելի երկարաժամկետ է: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները դեռևս ցանկանում են պահպանել Հայաստանի հետ թշնամական միջավայր, մթնոլորտը՝ երկրի ներսում իրենց ապահովագրելու համար, որովհետև իրենց ներքին քաղաքականության գաղափարական ուղղություններից մեկը եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ թշնամանքը, Հայաստանի հետ չկարգավորված հարաբերությունները: 

Պակաս կարևոր չեն նաև արտաքին լսարանին ուղղվող ուղերձներն այս պահին, որովհետև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից ու նաև միջազգային տարաբնույթ դրական արձագանքներից հետո ադրբեջանական կողմն իր վրա զգում էր իրական ճնշում՝ փաստաթղթի ստորագրման մասով: Այսինքն՝ եթե տեքստը համաձայնեցված է՝ էլ ի՞նչ խնդիր կա, որպեսզի այն ստորագրվի, ու շուրջ վեց տասնյակ երկրներից այդ դրական ուղերձները, հայտարարությունները Ադրբեջանի համար բավականաչափ մեծ խնդիրներ են առաջացրել: 

Սա է պատճառը, որ նման հայտարարություններով, ուղերձներով, նաև գործողություններով, նկատի ունեմ սահմանին կատարվողը, Ադրբեջանի իշխանություններն ուզում են ցույց տալ, որ Հայաստանը չի ձգտում խաղաղության, այդպիսով՝ իրենց վրայից թոթափել նաև միջազգային ճնշումների մակարդակը, քանի որ իրենց համար այս պահին կարևոր է ձգձգել ու չստորագրել փաստաթուղթը՝ գլոբալ ու տարածաշրջանային իրողություններով պայմանավորված: Ադրբեջանը վստահ է, որ դեռևս հնարավոր է Հայաստանից ավելին ստանալ՝ առանց խաղաղության համաձայնագրի, իսկ այդ համաձայնագրի ստորագրումը կկաշկանդի իրենց՝ շատ ավելին ստանալու հարցում:

– Ի՞նչ նկատի ունի Իլհամ Ալիևը, երբ ասում է «փոքր քայլեր» կարելի է անել:

– Դրանք զուտ այդ հայտարարության համատեքստում են արվել, օրինակ՝ կարող են լինել փորձագիտական խմբերի շփումներ, մեծ հաշվով, ինքը չի բացառում նման մասնավոր տարբեր ծրագրերի իրականացումը, բայց այնպիսի քայլեր, որոնք իրապես դրական ազդեցություն կունենան խնդրի կարգավորման վրա: Դրանից իրենք դեռ զերծ են մնալու, ինչպիսին է այդ համաձայնագրի ստորագրումը, որը, ինչպես ասացի, կաշկանդելու է Ադրբեջանին իրավական առումով՝ ավելին ստանալ:

– Պարո՛ն Պետրոսյան, Ադրբեջանն այժմ ռազմական գործողությունների կգնա՞:

– Այսօր Ադրբեջանի խնդիրն է կոնֆլիկտային միջավայրի վերաբերյալ պատկեր ստեղծելը: Ներկայում Ադրբեջանը չունի լայնածավալ ռազմական էսկալացիայի գնալու որևէ հիմք, ու, ընդհանրապես, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտում չկա այնպիսի խնդիր, որը տալիս է ռազմական գործողությունների գնալու լեգիտիմ հիմքեր: Ուղղակի Ադրբեջանը ձեռքի հետ կիրառում է նաև ուժի կիրառման սպառնալիքը, որպեսզի ճնշի որոշում կայացնողներին ու նաև վախի մեջ պահի հայ հասարակությանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանը կիրառում է ուժի սպառնալիք, որպեսզի վախի մեջ պահի հայ հասարակությանն ու ճնշի որոշում կայացնողներին. Արմեն Պետրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России