Երեք տարվա քննություն ու արդարության փնտրտուք. լրացավ Սոնա Մնացականյանի մահվան 3-րդ տարին
«Ինչ է նշանակում մեկի անվտանգությունը պահպանել մյուսի կյանքի հաշվին». - երեք տարի առաջ այս օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրն էր «Ազատության» հետ զրույցում դեռ անցած տարի նման հարցադրում արել ու նկատել, որ, եթե ժամանակին փակեին ճանապարհը, այս ողբերությունը չէր լինի:
«Երևում է այդ նկարահանման մեջ, որ ուշ են զգուշացրել, նույնիսկ տեսուչը չի էլ տեսել, որ իմ աղջիկը արդեն կես ճանապարհը հատել-անցել է»,- ասել էր Մնացական...