Ըստ Թրամփի՝ Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձանության են եկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնել են հրադադարի գնալ:
«Գիշերը շարունակված երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին էլ առողջ բանականության և բարձր ինտելեկտի դրսևորման համար», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
BBC-ի հետ զրույցում Պակիստանի փոխվարչապետ Իսհակ Դարը հաստատել է այս...