ԵՄ-ը կսկսի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ պատրաստել, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի
Եվրամիության անդամ երկրները կսկսեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստել, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի։
«Ժամանակը սպառվում է, մենք դեռ 12 ժամ ունենք մինչև օրվա ավարտը, և եթե մինչ այդ հրադադար չհաստատվի, եվրոպական կողմը կսկսի պատրաստվել պատժամիջոցներին», - հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին, բայց...