Թեհրան.Էվինի վրա հարձակումից զոհվել է ավելի քան 70 մարդ
Իրանը հայտարարում է, թե Թեհրանում գտնվող Էվին բանտի վրա Իսրայելի` հունիսի 23-ի հարձակման հետևանքով զոհվել է 71 մարդ։
Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը այսօր հայտարարել է, թե «նահատակների թվում եղել են նաև վարչական աշխատակիցներ, զինվորական ծառայություն անցնող երիտասարդներ, կալանավորներ, նրանց այցելող կալանավորների ընտանիքի անդամներ և բանտի մոտակայքում ապրող մարդիկ»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարձակման հետևանքով բանտի վարչական շենքի մի մասը ավերվել է, կալանավորները...