Վերլուծաբանը չի բացառում, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների առարկա դարձնի նաև «Թրամփի ուղին»
Եվրամիությունը «Թրամփի ուղի» նախագծին անմիջական ներգրավվածության պատրաստակամություն է հայտնում: Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի այս հայտարարությունը հնչում է մի իրավիճակում, երբ նախագծի իրագործման տեխնիկական դետալները դեռ համաձայնեցված չեն:
«Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած իրադարձությունները և հանդիպումները Եվրամիությունը ողջունել է, և մենք այդ օրվանից պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու այդ նախաձեռնություններին և...

