«Ուղեկցող ոստիկանները վաղուց պետք է պատժված լինեին». խոշտանգման գործն՝ առանց մեղադրյալների
Ակտիվիստ Սամվել Վարդանյանն արդեն երկու տարի է պնդում է՝ իրեն խոշտագել են ու երկու տարի է՝ այդ մարդիկ բացահայտված չեն. «Ոչ միայն չկան մեղադրյալներ, այլև ինձ ուղեկցող ոստիկանները շարունակում են պաշտոնավարել, պաշտոնի բարձրացում ստանալ»,- ասում է ակտիվիստը։
Իրավապահները դեռ քննում են, թե ով կամ ովքեր են ավտոմեքենայից իջեցրել Սամվել Վարդանյանին, ծեծել ու հեռացել՝ մինչ նրան ուղեկցող ոստիկանները բնական կարիքներն էին հոգում քիչ այն կողմ։
31-ամյա ակտիվիստին ձերբակալել էին, երբ նա ավտոբուսում այն...