Իտալիայում ինքնաթիռը կործանվել է ավիաշոուի ժամանակ (տեսանյութ)
Սեպտեմբերի 24-ին իտալական Լացիոյում տեղի ունեցած ռազմական ավիաշոուի ժամանակ կործանվել է իտալական ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչը՝ ընկնելով ջուրը:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով իտալական թերթը, 36-ամյա օդաչուն զոհվել է՝ փորձելով կատարել ծրագրի եզրափակիչ հնարքներից մեկը: Նրա մարմինը հայտնաբերվել է կատարվածից մեկ ու կես ժամ անց:
Միջադեպը տեղի է ունեցել Տիրենյան ծովի ափամերձ հատվածում՝ Տերաչինա քաղաքի շրջանում հավաքված հազարավոր մարդկանց աչքի առաջ: Վթարից հետո ավիաշոուն դադարեցվել է: