Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկու առաջնորդն էլ մտահոգություն են հայտնել առ այն, որ հանրաքվեի անցկացումը տարածաշրջանային քաոսի առիթ կդառնա:
«Երկու երկրի ղեկավարները նկատել են, որ հանրաքվեն կհանգեցնի տարածաշրջանում քաոսի առաջացմանը և ընդգծել են Իրաքի տարածքային ամբողջականության կարևորությունը», - ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ: