Բրազիլուհին 5.7 կգ կշռող աղջիկ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)
Բրազիլուհին 8 օր է անցկացրել հիվանդանոցում՝ 5.72 կգ կշռող երեխա լույս աշխարհ բերելով:
Ինչպես գրում է The Mirror-ը, Մայրա Տրեվիսանը ծննդաբերել է սեպտեմբերի 19-ին: Նա «ծանրքաշային» դուստր է ունեցել, որին անվանել է Գաբրիելա:
Պարանայի հիվանադանոցի բժիշկները գիտեին, որ սովորականից ավելի մեծ չափսերով երեխա է ծնվելու, սակայն 36-ամյա բրազիլուհին, ով արդեն չորս երեխայի մայր է, չէր պատկերացնում, որ այդքան ծանր փոքրիկ կունենա:
Նրա փոքրիկը գերազանցել է հիվանդանոցի 27-ամյա ռեկորդը, որը 5 կգ քաշով ծնված փոքրիկի էր պատկանում: Նորածին աղջնակի հասակը 54 սմ է:
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի տվյալներով՝ երբևէ ծնված ամենախոշոր երեխան լույս աշխարհ է եկել 1879 թվականին Կանադայում: Երեխան ծնվել է 9.9կգ քաշով և մահացել է ծնվելուց 11 օր անց: