Մոսկվացիների բնակարաններում կարելի է արջեր, գայլեր և այլ վայրի կենդանիներ հայտնաբերել
Մոսկվայի բնակարաններում կարելի է հովազներ, արջեր, գայլեր, կոկորդիլոսներ և այլ էկզոտիկ կենդանիներ հայտնաբերել:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի շրջակա միջավայրի պահպանության վարչության ղեկավարը: Նա նշել է, որ իրենք արդեն 7 տարի է, ինչ պայքարում են քաղաքում վայրի ֆաունայի ներկայացուցիչների շրջանառության դեմ:
Նրա խոսքով՝ Մոսկվա բերվող կենդանիների թիվն անդադար աճում է, և դրա դեմ դժվար է պայքարել, թեև վարչությունը լայնածավալ աշխատանքներ է տանում՝ վայրի կենդանիների անօրինական վաճառքը կասեցնելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մոսկվաբնակների շրջանում մեծ տարածում են գտել թութակների տարբեր տեսակները, որոնց հաջորդում են սողունները՝ քամելեոններ, մողեսներ, օձեր և կոկորդիլոսներ, իսկ երրորդ տեղում վայրի կատուներն են՝ առյուծներ, վագրեր, հովազներ: Հանդիպում են նաև գայլեր, աղվեսներ և արջեր: