Ֆրանսիան ներկայացրել է Օլիմպիական խաղերի մարզահագուստը (ֆոտո)
Այսօր Փարիզում կայացել է Ֆրանսիայի հավաքականի՝ Փհենյանում կայանալիք Օլիմպիական խաղերի համար համար պատրաստված մարզահագուստի շնորհանդեսը,- փոխանցում է «FFS»-ը:
Համազգեստը ներկայացրել է «Lacoste» ընկերությունը, որը հանդիսանում է Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի գործընկերը 2013 թվականից: Այն ունի ազգային դրոշի գույները:
Շնորհանդեսի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է, որ Օլիմպիական խաղերում Ֆրանսիայի դրոշակակիրն է լինելու Մարտեն Ֆուրկադը:
Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայում փետրվարի 9-ից 25-ը: