Բեթմենի նոր մեքենան կդառնա Mercedes-AMG-ի կոնցեպտային սուպերքարը
Mercedes-Benz ընկերությունը համաձայնագիր է կնքել Warner Brothers-ի հետ, և այժմ «Արդարության լիգա» նորագույն ֆիլմի բոլոր հերոսները տեղաշարժվելու են գերմանական ընկերության ավտոմեքենաներով:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, գլխավոր կինոհերոսին՝ Բեթմենին, բաժին է հասել AMG Vision Gran Turismo սուպերքարը: Մեքենայում նկարահանված մեքենան ամբողջությամբ կրկնօրինակում է 2013-ին Gran Turismo 6 խաղի համար նախատեսված կոնցեպտը:
AMG Vision Gran Turismo-ի հիմքում ընկած է ալյումինային շրջանակը՝ ածխածնի մանրաթելից պատրաստված թափքի տարրերով:
Մեքենան համալրված է 5.5 լիտր ծավալով երկտուրբո շարժիչով, որը 585 ձիաուժ հզորություն է զարգացնում: