Լատվիան 65 զրահամեքենա է ստացել Մեծ Բրիտանիայից
Լատվիայի Զինված ուժերը Մեծ Բրիտանիայից 65 մարտական հետախուզական զրահամեքենա է ձեռք բերել երկու երկրի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Լատվիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, ռազմական տեխնիկայի գնման մասին համաձայնագրով նախատեսվում է 123 մարտական մեքենա ձեռք բերել:
Նշվում է, որ լատվիական Զինուժի ցամաքային զորքերի հետևակային բրիգադի մեխանիզացման ծրագիրը բաժանված է մի քանի փուլերի: Մատակարարումից առաջ տեխնիկան վերանորոգման և արդիականացման աշխատանքների է ենթարկվում:
Պայմանագրի ընդհանուր արժեքը, որը նախատեսված է 10 տարով, կազմում է մոտ 250 մլն եվրո: