Անտարկտիդայում հսկայական առեղծվածային փոս է հայտնաբերվել
Անտարկտիդայում հսկայական առեղծվածային փոս է հայտնաբերվել, որն իր չափսերով համապատասխանում է Հյուսիսային Ամերիկայի Վերին լճի (Lake Superior) հետ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հայտնագործությունն արել են Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականները: Փոսն ուսումնասիրող պրոֆեսոր Քենթ Մուրը ընդգծել է, որ այն այնպիսի տեսք ունի, ասես ինչ-որ մեկը բռունցքով հարվածած լինի սառույցին:
Գիտնականների խոսքով՝ սառցե մակերեսի տակ հալոցքային փոսեր սովորաբար առաջանում են ծովի մոտակա հատվածներում: Սակայն տվյալ դեպքում խոսքը սառույցի և ծովի բաժանարար գծից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող փոսի մասին է: Այսպիսով, փոսի կամ անցքի առաջացման բնույթը հանելուկ է ներկայացնում իրենից, որը գիտնականները փորձում են լուծել:
Այն առաջացել է սեպտեմբերի 9-ին: Հայտնի է, որ այդ տարածքի մոտակայքում նմանատիպ ձևավորում առաջացել էր1970-ականներին: