Բարձրագույն խումբ. Ալաշկերտն արագ գոլի շնորհիվ հաղթեց Փյունիկին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Փյունիկին»:
Հայաստանի չեմպիոնի կազմում միակ գնդակը խփել է երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Գոլը գրանցվել է հանդիպման մեկնարկում՝ 7-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ Աբրահամ Խաշմանյանի թիմը վաստակել է 20 միավոր և երեք միավորով առաջ անցել Գյումրիի «Շիրակից»: Փյունիկցիները 5 միավորով նախավերջին տեղում են: