Մեսսիի կինը լուսանկար է հրապարակել՝ հաստատելով, որ երեխայի է սպասում
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն հաստատել է, որ սպասում է երրորդ երեխայի ծննդին:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, արգենտինուհին լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում, որտեղ ամուսինները պատկերված են իրենց որդիների հետ միասին: Լուսանկարին կից Անտոնելան գրել է. «Հինգ հոգուց բաղկացած ընտանիք»:
Ամուսիններն արդեն երկու որդին ունեն՝ 4-ամյա Տիագոն և 1-ամյա Մատեոն: