Երևանի Ավան-Առինջ միկրոշրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1949 թ. ծնված Է. Ա.-ի դին: