Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են Nissan Tida մակնիշի 35 MR 740 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս.) և Opel մակնիշի 34 RT 859 պետհամարանիշի (վարորդ՝ Բ. Ա.) ավտոմեքենաները, այնուհետև «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան բախվել է վերգետնյա անցման բետոնե սյանը:
Փրկարարները «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ն. Դ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենասյին, ով հոսպիտալացրել է Արմենիա ՀԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել: