Ուկրաինայում հրաժարվել են փախստականի կարգավիճակ շնորհել Սաակաշվիլիին
Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը մերժել է ձևակերպել Օդեսայի նախկին նահանագապետ Միխեիլ Սաակաշվիլիին փախստական ճանաչելու մասին փաստաթղթերը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ծառայությունից հայտնել են, որ 01.11.2017-ին Սաակաշվիլիին մերժել են փախստական ճանաչել՝ պայմանավորված «ռասսայի, դավանանքի և ազգության կամ քաղաքական համոզմունքների պատճառով հետապնդումների զոհ դառնալու մտավախության հիմնավորման բացակայությամբ»:
Փաստաթղթի բնօրինակն առձեռն հանձնվել է Սաակաշվիլիին:
Հիշեցնենք որ հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Միխեիլ Սաակաշվիլին դիմում է ներկայացրել իրեն Ուկրաինայում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: