Հոկեյ. Նյու Ջերսիի երկրպագուն սպանել է իր ակումբին հայհոյած մարդուն
Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Նյու Ջերսիի» երկրպագու Սթիվեն Սիմենգերը մեղավոր է ճանաչվել մարդասպանության մեջ,- հաղորդում է «Yahoo Sports»-ը:
42-ամյա տղամարդը 2016 թվականին Ֆիլադելֆիայում կյանքից զրկել էր 24-ամյա Կոլին Մակգովերնին իր սիրելի ակումբին հայհոյելու համար: Նա այդ հանցանքը կատարել է ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ:
Մարդասպանը 10 անգամ դանակով հարվածել է զոհին: 2018 թվականի հունվարին նա կտեղափոխվի բանտ: