«Կնյազ Վլադիմիր». ներկայացվել է «աշխարհի ամենամահաբեր սուզանավը», որը կարող է ամեն ինչ կործանել 9300 կմ հեռավորությամբ
Daily Mail-ն անդրադարձել է նոր սերնդի ռուսական սուզանավերի շարքին, որոնք կարող են կործանել 9300 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքը:
Խոսքը «Կնյազ Վլադիմիր» կամ «Իշխան Վլադիմիր» սուզանավի մասին է, որը կարող է մինչև 20 միջուկային մարտագլխիկ գործարկել և սուզվել մինչև 400 մետր խորությունները՝ խուսափելով ռադարների տեսադաշտից, ինչը սուզանավը գործնականում աննկատելի է դարձնում:
Ընդհանուր առմամբ, 8 նմանօրինակ սուզանավ կկառուցվի մինչև 2025 թվականը: Դրանք ունակ կլինի 96-200 մարտագլխիկ արձակել՝ յուրաքանչյուրը 100-150 կիլոտոն լիցքով, որը Հիրոսիմայի վրա նետված ռումբից 10 անգամ ավելի հզոր է: