Անօթևան շունը փրկել է աղջկան կողոպտչից (տեսանյութ)
Տեսանյութը, որում անօթևան շունը փրկում է աղջկան կողոպտչից, մեծ տարածում է գտել Reddit կայքում:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, տեսահսկման տեսախցիկը, որը տեղադրված է եղել տներից մեկի ճակատային մասում, ֆիքսել է հարձակման պահը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը քայլում փողոցով՝ գնումները ձեռքին: Նրա հետևից ոչ մեծ հեռավորությամբ տղամարդ է քայլում:
Անցնելով թափառական շան կողքով՝ տղամարդը հարձակվում է աղջկա վրա և նրան գետնին է տապալում: Շունն, անմիջապես ընկալելով, թե ինչ է կատարվում, վազել է կողոպտչի ուղղությամբ՝ բռնելով նրան բաճկոնից: Վախեցած հանցագործը փախուստի է դիմել։
Տեսանյութը մի քանի ժամում ավելի քան 108 000 դիտում է ունեցել սոցկայքում: Տեղի ունեցածից հետո աղջիկն իր պաշտպանին իր հետ տուն է տարել: