Կրկնակի ջեքփոթ. կանադուհին 1.5 մլն դոլար է շահել վիճակախաղով և քիչ հետո պարզել, որ իր 4-րդ աստիճանի քաղցկեղը կարող է բուժվել
Մի քանի շաբաթվա ընթացքում կանադուհին երկու խոշոր ձեռքբերում է գրանցում իր կյանքում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, մեկ ամիս առաջ Նյուֆաունդլենդում բնակվող Դայան Բիշոփը 1.5 մլն դոլարի ջեքփոթ է շահել վիճակախաղով: Շաբաթներ անց նրա բժիշկը կանչել և էլ ավելի ուրախ լուր է հայտնել:
Կլինիկական փորձաքնությունը ցույց է տվել, որ բուժումները դրական ազդեցություն են գործում կնոջ վրա, և նրա մոտ ախտորոշված 4-րդ աստիճանի քաղցկեղը արձագանքում է բուժման ընթացքին:
Նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել 2016-ի ապրիլին, որից հետո հիվանդությունը կրծքից տարածվել էր դեպի թոքերն ու կոնքոսկր:
«Այդ շահումը ճանապարհորդելու կամ նոր տուն գնելու համար չէ, այն ինձ համար փրկություն է, փրկության հնարավորություն իմ և երեխաներիս համար», - ասել է կանադուհին: