Շվեդիայում ոստիկանությունը երեխաներին նվիրել է անտառում գտնված 4 հազար եվրոյով տարա
Շվեդիայում տարրական խմբի դպրոցականները տարա են գտել անտառում, որում եղել է ավելի քան 4 հազար եվրոյի գումար։ Այս մասին հայտնում է «Շվեդիայի ռադիոն»։
«Սովորական զբոսանքն անտառում հեքիաթային իրադարձության է վերածվել դպրոցի նախապատրաստական խմբի երեխաների համար», ֊ նշել է ռադիոն։
Դպրոցի տնօրեն Լենիտա Բեստերմանի խոսքով՝ զբոսանքից հետո տարան բերվել է դպրոց, ինչից հետո իրենք ոստիկանություն են կանչել։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ տարայի տերը չի հայտնել կորստի մասին, և այս պատճառով ոստիկանությունը երեխաներին է տվել գումարը։
Ուսումնական հաստատության ներկայացուցչի խոսքով՝ դպրոցը մտադիր է ծախսել գումարը երեխաների համար բնության գրկում զբոսանքներ կազմակերպելու նպատակով։