Toyota-ն ցուցադրել է 1000 ձիաուժ հզորությամբ հիբրիդային սուպերքարը (լուսանկարներ)
Toyota ընկերությունը ներկայացրել է 1000 ձիաուժ հզորություն զարգացնող հիպերքարի նախատիպը, որն ստեղծվել է GR Super Sport Concept անվանման ներքո:
Ինչպես գրում է Motor.ru-ն, այս մեքենան ցույց է տալիս, թե որ ուղղությամբ է զարգանալու ճապոնական ապրանքանիշի սպորտային մեքենաների նոր սերնդի շարքը: Կոնցեպտի պրեմիերան կկայանա Տոկիոյի ավտոսրահում, որը մեկնարկելու է այս շաբաթվա վերջին:
Հիպերքարի կառուցման հիմքում ընկած են մրցարշավային մոդելի տարրեր, այդ թվում և 2.4 լիտր ծավալային բենզինային, վեց մխոցային երկտուրբո շարժիչը, որի ընդհանուր հզորությունը կկազմի 1000 ձիաուժ:
Նորույթի մասին այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն: