Ռուս-ուկրաինական սահմանին ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ սահմանն ապօրինի հատելիս
Հունվարի 26-ին ռուս-ուկրաինական սահմանի մոտակայքում Խարկովի սահմանապահները ձերբակալել են 1974 թվականին ծնված ՀՀ քաղաքացու:
Ինչպես հայտնում է Depo.Харьков-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմնապահ ծառայության տարածաշրջանային վարչությանը, տղամարդը փորձել է անօրինական ճանապարհով հատել սահմանը ոչ անցակետի հատվածով:
Աղբյուրի տվյալներով՝ վերջինս այդ քայլին է դիմել, քանի որ նրան երկարատև ժամկետով արգելվել է Ռուսաստանի տարածք մտնել:
Սահմանն ապօրինի հատելու փորձի համար ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է սկսվել: Նրա հետագա ճակատագիրը կորոշի դատարանը: